HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չեխիան աջակցել է Ռուսաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի վիզա տրամադրելու արգելքի գաղափարին

Չեխիան, որը ներկայումս նախագահում է Եվրամիության խորհրդում, իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկին՝ ի պատասխան այդ երկրի կողմից Ուկրաինա ներխուժման։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։ 

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին հայտարարել է, որ իր երկիրը այս հարցով փոխհամաձայնության կհասնի ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը կկայանա օգոստոսի վերջին, Պրահայում։ «(Ռուսաստանցիները) պետք է հասկանան, որ այդպիսի պատերազմական քաղաքականությունն ունի հետևանքներ»,- ասել է Լիպավսկին։

Եվրամիության որոշ երկրներ պաշտոնապես քննարկման են դրել ռուսաստանցիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը արդեն հայտարարել է, որ չի կարող համաձայնվել այդպիսի առաջարկի հետ։ 

Ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման՝ Չեխիան արգելել էր Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին մուտքի վիզայի և կացության կարգավիճակի տրամադրումը։ Պատերազմի մեկնարկից հետո վիզաների տրամադրումը դադարեցրեցին նաև Էստոնիան և Լատվիան, որոնք հիմա կոչ են անում արգելել ռուսաստանցիներին վիզայի տրամադրումը։ Օգոստոսի 18-ից Էստոնիան կարգելի իր տարածք Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը, որոնք ունեն էստոնական շենգենյան վիզաներ։

Լուսանկարը՝ Shutterstock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter