HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին առաջարկում է փախստականի կարգավիճակ տրամադրել հայրենիքում հետապնդվող ռուսաստանցիներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է պաշտպանություն տալ Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնց հետապնդում են հայրենիքում և որոնց կարող են սպանել՝ նրանց տրամադրելով փախստականի կարգավիճակ։ Այդ մասին Զելենսկին խոսել է Ուկրաինայում պատերազմի 170-րդ օրվա արդյունքներին նվիրված տեսաուղերձի ժամանակ։

«Նրանք պետք է ստանան քաղաքակիրթ աշխարհի օգնությունը։ Դրանք հայտնի իրավական մեխանիզմներ են. փախստականի կարգավիճակի ստացում, ապաստանի տրամադրման հայցում, օգնության և աջակցության այլ միջոցներ։ Բայց սա նրանց համար է, որոնք պայքարում են, ում հետապնդում են։ Եվ դա չպետք է վերաբերվի Եվրոպայում հանգստանալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին, զբոսաշրջության, հաճույքների, գործարար հարաբերությունների վրա։ Չի կարելի աշխատել ահաբեկիչ պետության համար»,- Զելենսկու խոսքերը մեջբերել է «Украинская правда»-ն։

Օգոստոսի 8-ին Զելենսկին The Washington Post պարբերականին տված հարցազրույցում Արևմուտքի երկրներին կոչ էր արել արգելել իրենց տարածք Ռուսաստանի բոլոր քաղաքացիների մուտքը։ Ուկրաինայի նախագահն ասել էր, որ արգելքը պետք է տարածվի նաև այն ռուսաստանցիների վրա, որոնք Ռուսաստանից հեռացել են պատերազմի հետ անհամաձայնության պատճառով։ «Կարևոր չէ, թե դրանք ինչ ռուսաստանցիներ են, նրանց հետ Ռուսաստան ուղարկեք»,- ասել էր Զելենսկին։ 

Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ Եվրամիության որոշ երկրներ քննարկման են դրել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի մասին հարցը։ Այս հարցը կքննարկվի ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը կկայանա օգոստոսի վերջին, Պրահայում։ Արդեն իսկ որոշ երկրներ, ինչպես օրինակ Չեխիան, Էստոնիան և Լիտվան, բացահայտ կողմ են արտահայտվում այս գաղափարին, իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ այս մոտեցումն իր համար ընդունելի չէ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter