HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիտվան աջակցել է Եվրամիություն ռուսաստանցիների մուտքի արգելքի առաջարկին

Լիտվան աջակցում է Էստոնիայի իշխանությունների որոշմանը արգելելու այդ երկիր ռուսաստանցիների մուտքին և համարում, որ այն կարելի է կիրառել Եվրամիության ողջ տարածքի համար։ Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։ 

«Լիտվան հետևողականորեն հանդես է գալիս ագրեսիվ պետությունների դեմ պատժամիջոցների կիրառմանը և հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ սահմանափակումներն առավել արդյունավետ են գործում, եթե դրանք կիրառվում են ԵՄ մակարդակում»,- Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերում է BNS-ը։ 

Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո Լիտվան ԵՄ անդամ առաջին երկրներից մեկն էր, որն սահմանափակեց Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան նոր վիզայի և ազգային վիզաների տրամադրումը։ Համանման քայլի դիմեցին նաև Լատվիան և Էստոնիան։ Վերջինս օգոստոսի 18-ից արգելել է իր տարածք էստոնական շենգենյան վիզա ունեցող ռուսաստանցիների մուտքը։ 

Եվրամիության որոշ երկրներ պաշտոնապես քննարկման են դրել ռուսաստանցիներին շենգենյան վիզայի տրամադրման արգելքի առաջարկը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը արդեն հայտարարել է, որ չի կարող համաձայնվել այդպիսի առաջարկի հետ։

Լուսանկարը՝ toptravelsights.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter