HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան 2023 թվականի հունիսի 18-ին

Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան 2023 թվականի հունիսի 18-ին։ Այդ մասին ուրբաթ օրը՝ օգոստոսի 19-ին, հայտել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

«Դրանք կդառնան երկրորդ ընտրությունները, որին մեր նախագահը կառաջադրվի»,- CNN Turk-ի փոխանցմամբ՝ այդ մասին Miliyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է թուրք նախարարը։

Թուրքիայում համընդհանուր (նախագահական և խորհրդարանական)  ընտրությունները, համաձայն տեղական օրենսդրության, տեղի են ունենում նույն օրը և ի սկզբանե նախատեսված էին 2023 թվականի հունիսին։ Իշխող «Ժողովրդական դաշինք»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց միասնական թեկնածուն կլինի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ընդդիմությունը, որը ներկայացվում է վեց կուսակցությունների դաշինքով, դեռևս չի նշել իր թեկնածուի անունը։ Որպես հավանական թեկնածու նշվում է քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի անունը։

Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի գործող նախագահը չի կարող առաջադրվել, քանի որ սա կլինի նրա երրորդ ժամկետը։ Արդարադատության նախարարը բազմիցս ասել է, որ առաջիկա ընտրություններն Էրդողանի համար կլինեն երկրորդը՝ 2018 թվականին խորհրդարանական կառավարման ձևից նախագահական կառավարման ձև Թուրքիայի անցումից հետո։

Լուսանկարը՝ Aris Messinis/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter