
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան- Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը, որն ընթանում է Շառլ Միշելի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,- նշվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ։
Մինչ այդ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ, որի ընթացքում քննարկել էին սպասվող հանդիպումը: Կողմերը կարևորել էին երկխոսության շարունակականությունը և հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:
Վերջին շրջանում Եվրամիության մայրաքաղաքը դարձել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հիմնական վայրը։ Այս հանդիպման մասին հայտարարվել էր դարձել օգոստոսի 25-ին։ Վերջին անգամ նրանք հանդիպել էին այս տարվա մայիսի 22-ին դարձյալ Բրյուսելում և պայմանավորվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր, ինչպես նաև հանձնարարել երկու երկրների արտաքին գործերի նախարարներին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության
Մեկնաբանել