
Արցախի ՊՆ նախկին նախարար Միքայել Արզումանյանը կալանավորվեց
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այս մասին ֆեյսբուք գրառում է արել նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Ինչպես և ակնկալվում էր դատարանը կատարեց իր առաքելությունը և կալանավորեց Միքայել Արզումանյանին։ Շոուն շարունակվում է …»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին, այնուհետև օգոստոսի 31-ին՝ ազատ արձակվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել