HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. ցուցարարները պահանջում էին Կառավարության հրաժարականը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ից, Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, որոնք պահանջում էին Կառավարության հրաժարականը, նրանց շարքերում էին նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներ ու հարազատներ։

Վերջիններս փորձում էին փակել ԱԺ-ի բակի ելքերն ու մուտքերը: Ցուցարարների մի մասը շարժվեց դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ ԱԺ-ի հետնամուտքն է։

Ոստիկանական շարասյունը հսկում էր շենքը։

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ հավաքվել են ԱԺ-ի դիմաց, գիշերվա իրադարձություններից հետո, երբ Ադրբեջանը ռազմական լայնամասշտաբ գործողություններ սկսեց Հայաստանի գրեթե բոլոր ուղղություններով։

«Մենք մեր ամենաթանկին կորցրել ենք, էստեղ մեծ մասը զոհված տղաների ծնողներն ու հարազատներն են, մենք ուզում ենք կանխել հետագա հնարավոր աղետները, ապրիլ ամսից ենք հավաքվում, բայց ոչ ոք մեզ լուրջ չի վերաբերվում, անգամ մեր ժողովուրդը, ստացել ենք բազմաթիվ պիտակներ, մեզ անվանում են ծախվածներ, բայց չեն հասկանում, որ մենք այլևս կորցնելու բան չունենք, հավաքները կտևեն այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել»,- ասաց նա։

Բողոքի ակցիային ներկա էր նաև «5165» կուսակցության հիմնադիր, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։ Ըստ նրա՝ ներկայիս իշխանությունը պետք է հրաժարական տա։ 

Ամենաճիշտ պահն է, ամենաճիշտ ժամանակն է, որ այդ մարդկանց ձեռքից վերցվի ղեկը։ «Ես համոզված եմ, որ սրանցից վատ ոչ ոք չի կարող վարել, սրանք չեն վարում, սրանք հատուկ երկիրը տալիս են նվեր Ադրբեջանին»,- իր խոսքում նշեց նա։

Ցուցարարները, նկատելով ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանին, մոտեցան նրան, և սկսեցին հարցեր տալ, այնուհետև Հովիկ Աղազարյանի ու ցուցարարներից մի քանի հոգու միջև վիճաբանություն տեղի ունեցավ։

Ցուցարարներից մեկը, մոտենալով Աղազարյանին, հարցրեց՝ քա՞նի հոգու գլուխ եք կերել, Աղազարյանը պատասխանեց՝ ռադներդ քաշեք, որից հետո սկսվեցին փոխադարձ վիրավորանքներ։ Ցուցարարներից մեկը շշով ջուր լցրեց ԱԺ պատգամավորի վրա։

Ցուցարարները շարունակում էին շրջապատել ԱԺ ելքերն ու մուտքերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 49 զինծառայող:

Մեկնաբանություններ (1)

Nishan
There is plenty of blame to go around. But Russia is clearly violating its defense treaty with Armenia. The treaty and the CSTO are worthless, as are the West and UN.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter