
«ՄԱԿ-ը երկակի ստանդարտներ է կիրառում»․ բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև
Այսօր՝ սեպտեմբերի 14-ի առավոտյան ժամը 9։00-ից, ՄԱԿ-ի hայաստանյան գրասենյակի առջև քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Նրանք պահանջում էին, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչությունն ընդունի իրենց ու լսի իրենց պահանջը։
Ակցիայի մասնակից Էդուարդ Պողոսյանը նշեց, որ իրենց բողոքը հիմնականում ՄԱԿ-ի կողմից երկակի ստանդարտներ կիրառելու ու լռելու պատճառով է։
«Արդեն երկրորդ օրն է, ինչ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված, ադրբեջանական կողմը կիրառում է ռազմական սադրանք, իսկ այս կազմակերպությունն ու միջազգային հանրությունը շարունակում են լուռ մնալ»,- ասում է ակցիայի մասնակիցը։
Գրասենյակից ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ պատրաստ են ընդունել 3 ներկայացուցչի ու լսել նրանց պահանջը։
«Այսօրվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը լինելու է բացառապես Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի մասին, մեր ակնկալիքները չբավարարվեց նրանով, որ մենք կարծում էինք՝ այսօրվա նիստը լինելու է սանկցիաների կիրառման մասին, բայց այն լինելու է զուտ փաստերի ներկայացման ու քննարկման մասին»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից դուրս գալով՝ նշեց ցույցի մասնակից Արմինե Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել