HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի ժամանել հայ-ադրբեջանական սահման

ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի ժամանել հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի գոտի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչքանով, որ տեղյակ եմ (ՀԱՊԿ առաքելությունը) դեռևս չի ժամանել։ Ամեն դեպքում որոշումն ընդունվել է միայն երեկ ուշ երեկո, այն դեռևս պետք է ձևակերպվի, պետք է հասնեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց ձևաչափով արտահերթ նիստը, որը նվիրված էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիային։ Դրա արդյունքում որոշվել է, որ ՀԱՊԿ-ն, գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էր ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել էր, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել էր, որ այդ թիվը վերջնական չէ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ երկիրն ունի 50 զոհ։

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter