HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Սառնակունքցիները կրակոցների ձայներ են լսում, բայց գյուղը թիրախի տակ չէ

«Սառնակունքում այս պահին խուճապ չկա, մարդիկ իրենց գյուղը չեն պատրաստվում լքել, և՛ գյուղը, և՛ բնակիչներն իրենց տեղում են, մենք լսել ենք միայն կրակոցի ձայներ, բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Սիսիան խոշորացված համայնքի Սառնակունք բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Թորոսյանը։

Լուրեր էին տարածվել, որ Ադրբեջանը հրետակոծում է Սառնակունք գյուղի բարձունքները։ Արսեն Թորոսյանը նշեց՝ գյուղում լսվում են միայն կարկոցի ձայները։

Վարչական ղեկավարի խոսքով՝ բնակավայրում գործող դպրոցն ու մանկապարտեզը փակ են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հակառակորդը գյուղը չի թիրախավորել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ։

Քիչ առաջ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնեց, որ ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարված է։

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, նրանց տվյալները ճշտվում են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter