HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ուկրաինայի 213 քաղաքացի Հայաստանում ապաստանի հայց է ներկայացրել

2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձ, որոնցից 213-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Այս մասին նշված է ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծում, որը Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինչպես ասվում է նախագծում, Հայաստանում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում և ապաստան են ստանում շուրջ 150 անձինք: Հայաստանում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք հանդիսանում են ինտեգրման քաղաքականության նպատակային հիմնական խմբերից մեկը: Նրանց ինտեգրման տեսանկյունից ամենակարևորը, ըստ Միգրացիոն ծառայության՝ Հայաստանում ժամանակավոր բնակության համար կացարանի խնդրի լուծումն է, քանի որ այդ անձինք փախստական ճանաչվելուց հետո հնարավորություն չունեն ինքնուրույն լուծել իրենց կացարանի հարցը։

Ներկայացված նախագծով՝ փոխհատուցումը կտրամադրվի Հայաստանում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետով աջակցության տրամադրման  նպատակն է հնարավորություն տալ Հայաստանում փախստական ճանաչված անձանց 6 ամիսների   ընթացքում սովորել լեզուն, լուծել իրենց զբաղվածության հետ կապված հարցերը՝ ժամկետի լրանալուց հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով։

Փոխհատուցման տրամադրման շահառուների ընտրության հայտանիշներն են՝

  • Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված լինելը, 
  • ընտանիքի  անդամներից առնվազն  մեկի ինքնասպասարկման ունակություն ունենալը, 
  • սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունենալը, և վերջին տասը տարում ՀՀ-ում բնակելի տարածություն օտարած չլինելը,
  • ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում հաշվառված լինելը և անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը, 
  • ստանալու պահին կացարանով ապահովման որևէ պետական ծրագրում, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից կացարանով ապահովման որևէ ծրագրում ընդգրկված  չլինելը:

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանու դեպքում:

Լուսանկարը AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter