HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովը մեկնաբանել է Նենսի Փելոսիի այցը Հայաստան

Ռուսաստանը պատրաստ է ողջունել ցանկացած փորձ, որը գործնականում նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորմանը։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան։

«Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով, այլ գործով, և ոչ թե բարձրաձայն, ոչ պոպուլիստական, այլ իրականում, հանգիստ և գործնական, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունվել։ Կարող են արդյոք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարությունները իրականում նպաստել այդ կարգավորմանը, տեսնենք, ժամանակի ընթացքում այդ ամենը հասկանալի կլինի»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը Երևանում դատապարտեց Ադրբեջանի հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Ամերիկյան կառավարման համակարգի հիերարխիայում երրորդ անձը Հայաստանում հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրան ուղեկցում էին կոգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Անն Էշոուն և Ջեքի Սփիերը։ 

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Շուրջ երկու օր տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, սեպտեմբերի 14-ի երեկոյան, Ադրբեջանը դադարեցրել էր ՀՀ ինքնիշխան տարածքի հրթիռահրետակոծումը։

Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին տվյալներով զոհերի հաստատված թիվը 135 է։ «Ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ։ Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասել էր Փաշինյանը։

Լուսանկարը՝ sb.by-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter