HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամը Կասկադ համալիրի մի հատվածը նվիրաբերեց Երևանին

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված 08.09.2022 թվականի գրությամբ տեղեկացրել է, որ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում Կասկադ համալիրի՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերել Երևան համայնքին՝ Կասկադ համալիրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 23-ի նիստում հայտնեց, որ Կասկադ համալիրի աշխատանքներն անավարտ վիճակում են՝ մասնավորապես փոսորակի հատվածը։

2002թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները և դրանով զբաղեցրած հողամասը, ինչպես նաև սեփականության իրավունքով է տրամադրվել «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան 8,0 հա և ձախակողմյան 50 մետր լայնությամբ չծանրաբեռնված հողամասերը, անհատույց մշտական օգտագործման է հանձնվել Ա. Թամանյանի հուշարձանից մինչև «Կասկադ» համալիրն ընկած պուրակի տարածքը»:

2009-ին բացվեց արվեստի կենտրոնը, բայց «Կասկադ» համալիրը մնաց  անավարտ:

Փոսորակն ու հարակից տարածքը թանգարան հիմնադրամը վերադարձնում է Երևան համայնքին։ Ըստ քաղաքապետի՝ մասնավոր ներդրողների միջոցներով հնարավոր կլինի ավարտել փոսորակի ու հարակից տարածքի շինարարական աշխատանքները։

Այդ հատվածում, ըստ քաղաքապետի, մտադրություն կա Մաշտոցի պողոտայում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենք բացել։

«Կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա ակտիվացնել Երևանի մշակութային կյանքը։ Այս որոշմամբ մենք գույքն ընդունում ենք որպես համայնքին նվիրատվություն»,- ասաց նա։

Միաձայն որոշմամբ Երևանի քաղաքապետարանը ընդունեց «Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամի նվիրաբերությունը Երևան համայնքին։

Մեկնաբանություններ (1)

James Dean
about time

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter