HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն անհանգստացած է անզեն հայ գերիների մահապատժի հաղորդագրություններով

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է անզեն հայ գերիներին ադրբեջանցի զինվորականների կողմից մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրություններով։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

The United States is deeply disturbed by recent reports of Azerbaijani soldiers executing unarmed Armenian prisoners. We call for a full and impartial investigation. Those responsible for any atrocities must be held to account.

— Ned Price (@StateDeptSpox) October 3, 2022

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է անզեն հայ գերիներին ադրբեջանցի զինվորականների կողմից մահապատժի ենթարկելու մասին հաղորդագրություններից։ Նրանք, ովքեր պատասխանատու են ցանկացած վայրագության համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Փրայսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները սեպտեմբերյան բախումների ժամանակ գնդակահարում հայ ռազմագերիներին։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել էր տեսանյութի իսկությունը։ «Իսկության մասով, կարծում ենք, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է»,- հայտարարել էր Թորոսյանը։

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դատապարտել էր գերիների գնդակահարության փաստը։ 

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը։ Եթե այս կադրերը հաստատվեն, այդ դեպքում սա ակնհայտ ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները՝ պատժվեն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է եվրոպացի պաշտոնյան՝ չնշելով, սակայն, որ հանցագործության հեղինակը ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն են»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր եվրոպացի պաշտոնյան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ, առանց կոնկրետ անուններ նշելու, Երևանին ու Բաքվին կոչ էր արել ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության տեսանյութը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում հոկտեմբերի 3-ին նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 1-2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը:

Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter