HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Հետք»-ի հրապարակման հիման վրա ԱԱՏՄ-ն վարչական վարույթ է հարուցել «Սարտեքս» ընկերության նկատմամբ

«Հետք»-ի հրապարակման հիման վրա Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը «Սարտեքս» ընկերության վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԱԱՏՄ-ի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Էրիկ Աստվածատրյանը։ 

Նա նշեց, որ վարույթը հարուցվել է աշխատակիցների ոտնահարված իրավունքների համար․

«Շատ կարևոր է, որ վարույթի ընթացքում աշխատակիցները պնդեն այն ամենն, ինչ ասել են տեսագրության մեջ ու պատմել են մեզ»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ երեկ «Սարտեքս» ընկերության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել՝ իրենց իրավունքների պաշտպանության և արտադրամասի պետ Գևորգ Գևորգյանին աշխատանքից չհեռացնելու պահանջով։ Ընկերության աշխատակիցների մի մասն այսօր աշխատանքի չի ներկայացել։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Հետք»-ին հայտնեցին, որ երեկ աշխատակիցների կողմից ահազանգ են ստացել, որ «Սարտեքս» ընկերության ղեկավարությունը աշխատանքից ազատում է արտադրամասի պետին, ինչի համար աշխատակիցները գործադուլ են անում, սակայն այս հարցը ՄԻՊ-ի լիազրությունների շրջանակից դուրս է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter