
Ազգային ժողովը 65-ական ձայնով ընտրեց ԿԸՀ նախագահին ու անդամներին
Ազգային ժողովը 65 կողմ ձայնով, փակ գաղտնի քվեարկությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրեց ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին:
107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը: Որևէ պատգամավոր դեմ չի քվեարկել թեկնածուին:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել այսօրվա արտահերթ նիստին և քվեարկությանը:
Ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է: Նա այդ պաշտոնում ընտրվել էր 2016թ. հոկտեմբերի 6-ին:
Ազգային ժողովն ընտրեց նաև ԿԸՀ անդամներին: ՔՊ խմբակցության առաջադրած թեկնածուներ Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Արուսյակ Տերչանյանը, Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանն ու Արմեն Սմբատյանն ընտրվեցին ԿԸՀ անդամ:
Նշված թեկնածուները ևս ստացել էին 65 կողմ և 0 դեմ ձայներ:
Մեկնաբանել