HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

6 ամսով երկարացվել է մանկական սննդի բաղադրիչների և պոլիմերային թաղանթի անմաքս ներմուծումը

Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը 6 ամսով երկարացրել է սննդային բաղադրատարրերի, օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի որոշ տեսակների համար գործող զրոյական մաքսատուրքը։ Խոսքը, մասնավորապես, բժշկական սարքերի, օծանելիքի ու կոսմետիկայի արտադրության մեջ կիրառվող պոլիմերային թաղանթի, ինչպես նաև՝ մանկական սննդի բաղադրիչների մասին է։

Ընդունված որոշումները տարածվելու են նաև 2022թ հոկտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

Ըստ ԵՏՀ-ի՝ դեռևս այս տարվա մարտին ընդունված միջոցառումները հնարավորություն էին տվել ԵԱՏՄ երկրներին «տնտեսությունները հարմարեցնել» արտաքին ճնշման, տրանսպորտային և լոգիստիկ կապերի փոփոխություններին և այն ժամանակ նկատվող արժույթի տատանումներին։

Միևնույն ժամանակ, ԵՏՀ առևտրային բլոկից հայտնում են, որ մաքսային սակագների արտոնությունների երկարաձգումը հնարավոր է միայն որոշ առանձնահատուկ ապրանքների դեպքում։ 

Նշենք, որ վերջերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն էր տվել առաջարկներին, որով մինչև 2023թ. ապրիլ դեղերը, բժշկական սարքավորումներն ու ռեակտիվները ներկրվելու են առանց մաքսատուրքի։

Իսկ ԵԱՏՄ-ի տնտեսական կայունության բարձրացման, ինչպես նաև՝ ներքին շուկան սահմանափակումների պայմաններում անհրաժեշտ ապրանքներով ապահովելու համար նախկինում ընդունվել են մի շարք որոշումներ՝ ԵՏՀ Խորհրդի 2022թ մարտի 17-ի N 37, ապրիլի 5-ի N 46, ապրիլի 15-ի N 76, ԵՏՀ Կոլեգիայի 2022թ ապրիլի 12-ի N 63 և ապրիլի 19-ի N 66 որոշումները։

Այս որոշումներով սահմանվել էր ապրանքների լայն տեսականու (1307 ԱՏԳ ծածկագրերով ապրանքներ) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի զրոյացում մինչև 2022թ. սեպտեմբերի 30-ը, ինչը, ըստ ԵՏՀ-ի, հնարավորություն տվեց զգալի աջակցություն ցուցաբերել ինչպես այդ արտադրանքի սպառողներին, այնպես էլ՝ ներմուծումից կախված արտադրողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter