Քարաբերդի հանրային լսումները տապալվել են․ բնակիչները դեմ են, թույլ չեն տվել նախաձեռնողներին մտնել դահլիճ
Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համայնքապետարանում «Ասսաթ» ՍՊԸ-ի ներկայացրած Քարաբերդի նախագծերի վերաբերյալ հանրային լսումներն այսօր չեն կայացել, քանի որ բնակիչները թույլ չեն տվել նախաձեռնողներին մտնել հանրային լսում անցկացնելու համար նախատեսված դահլիճ և դեմ են եղել ներկայացված նախագծին։ Այսպիսի բովանդակությամբ արձանագրություն է կազմել Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը։
«Ասսաթ» ՍՊԸ-ն մտադիր էր ուսումնասիրել Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևեր 2022-2025թթ, ինչպես նաև Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագիծ էր ներկայացրել և ցանկանում էր Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետը երկարացնել։
Համաձայն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ «Ասսաթ» ՍՊԸ-ն այժմ մեծ մասնաբաժնով պատկանում է չեխերին։ Այնտեղ միայն 20 % մասնակցություն ունի ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանի որդին՝ Մհեր Պողոսյանը։ Մնացած բաժնեմասը 24 % չափաբաժիններով կիսում են Ռադկա Կրչմալովան, Դանիել Տոնովեցը և Պյոտր Վաստիկը։
Պողոսյանների ընտանիքը Քարաբերդում և շրջակայքում այլ պաշարներով է հետաքրքրված։ Դրան մանրամասն արդեն անդրադարձել ենք։
-
Լոռիում անտառային տարածքները կրկին վտանգված են. չեխական ընկերությունը երկրորդ հանքավայրին է հավակնում
-
Նախկին պատգամավորի դուստրն ուզում է շահագործել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևելյան և արևմտյան թևերը
Մեկնաբանել