
Հյուսիսային Կորեան ցածր հեռահարության չորս բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան ցածր հեռահարության չորս բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինված ուժերին։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ արձակումն իրականացվել տեղի ժամանակով՝ կեսօրին մոտ, իսկ Երևանի ժամանակով՝ առավոտյան 7-ի հատվածում։ Հրթիռները թռել են մոտ 130 կիլոմետր և 20 կիլոմետր բարձրությամբ։
2022 թվականի աշնանը Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի և Ճապոնիայի համատեղ զորավարժությունների ֆոնին, Հյուսիսային Կորեան սկսեց ակտիվ փորձարկումները։ Նոյեմբերի 2-ին այդ երկիրն արձակեց մոտ 20 հրթիռ։ Վերջին արձակումը տեղի էր ունեցել նոյեմբերի 3-ին։ Այդ ժամանակ Հյուսիսային Կորեան փորձարկել էր 3 հրթիռ, ներառյալ 1 միջմայրցամաքային։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել