
Արթուր Դավթյանը՝ սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն
Միացյալ Թագավորության Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում հենացատկ վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը։ Վերջնարդյունքում նա վաստակել է 15.050 միավոր և գերազանցել իր բոլոր մրցակիցներին։
30-ամյա հայ մարմնամարզիկը իր կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ 2022 թվականի Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը հենացատկ վարժությունում փոխչեմպիոն էր դարձել։ Իսկ 2021 թվականին նժույգաթափք մարզաձևում հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն։ Կրկին հենացատկ վարժությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ Արթուր Դավթյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։
Հարկ է նշել, որ Արթուր Դավթյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության առաջին մարմնամարզիկը, որը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Աշխարհի ընթացիկ առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Մերդինյանն էլ նախօրեին դարձել էր բրոնզե մեդալակիր։
Մեկնաբանել