HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացառիկ նորույթ․ Արմենիա Վայնի նոր «Թարիրի» փրփրուն գինին՝ պատրաստված ավանդական եղանակով 

Վճարովի բովանդակություն

Ավելի ընդգծված ու նուրբ համ, բուրային ընդգրկուն փնջեր և հագեցած նոտաներ Արմենիա Վայնը ներկայացնում է նոր «Թարիրի» փրփրուն գինին՝ պատրաստված ավանդական մեթոդով։

Հայկական գինեգործական շուկան համալրվում է նոր արտադրանքով, որի պատրաստման գործընթացը հետաքրքիր ու բացահայտումներով լի էր, իսկ արդյունքը հավակնում է դառնալ սպառողի նոր ֆավորիտը։

Ընկերությունն այս անգամ ընտրել է խաղուն գինու պատրաստման ամենահին՝ ավանդական մեթոդը, որի օգնությամբ ֆրանսիացիները պատրաստում են աշխարհահռչակ «Շամպայնը» 17-րդ դարից ի վեր։

Թարիրի փրփրունը պատրաստվում է հայկական Կանգուն խաղողի սորտի հատընտիր բերքից, որը ձեռքով տեսակավորվելուց հետո միայն ուղարկվում է խմորման։ Առաջնային խմորումն անցնում է հնարավորինս ցածր ջերմաստիճանում, ինչը պահպանում է հայկական տերրուարին բնորոշ համահոտային առանձնահատկությունները։ Մոտ 10 օր խմորումից հետո սկսվում է Արմենիա Վայն ընկերության հայ, ֆրանսիացի և իտալացի գինեգործների ստեղծագործ աշխատանքը ստեղծվում է բացառիկ ասամբյլաժ, որը Հայաստանի տարբեր տարածաշրջաններից եկած բերքի արոմաների ներդաշնակ միաձուլումն է։

Առաջնային խմորումից հետո սկսվում է ամենահետաքրքիր շրջափուլը, որի շնորհիվ էլ մեթոդն անվանում են ավանդական։ Գինեհյութն իր երկրորդական խմորումն անցնում է հենց շշում։ Եվս 40 օր հնացում նստվածքի վրա և «Թարիրի» սուպեր պրեմիում դասի խաղուն գինին պատրաստ է։ Շշալցված վիճակում նստվածքով հնացման պրոցեսն է, որ ավանդական խաղուն գինին դարձնում է ավելի բալանսավորված և նուրբ:

Սակայն այսքանով Արմենիա Վայն ընկերության նոր արտադրանքի ճանապարհորդությունը չի ավարտվում Թարիրին նաև 14+ ամիս հնացում է անցնում, հարստանում է նստվածքից եկող թարմ բրիոշային և նուրբ ծաղկային բույրերով: Հնացման ընթացքում շշերը տեղադրվում են բերանով ներքև հատուկ պահարանի՝ պուպիտրի վրա և ամեն օր պտտվում 45 աստիճանով, որպեսզի նստվածքից բույրերի անջատումն ավելի ակտիվ լինի:

«Ավանդական պատրասման եղանակն անհամեմատ ավելի բարդ գործընթաց է, մեծ ջանքեր, ուշադրություն և համբերություն է պահանջում, սակայն արդյունքը, որ ստացել ենք, արժանի էր այդ սպասմանն ու աշխատանքներին»,- նշում է ընկերության գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը։

«Թարիրի» ավանդական մեթոդով պատրաստված խաղուն գինին կրում է ուրարտական Մենուա արքայի դստեր անունը և հայկական գինեգործության 6000ամյա մշակույթի արժանի հետնորդն է։ Այն արդեն հասանելի է պրեմիում կարգի վաճառասրահներում և ժամանցի վայրերում խիստ սահմանափակ քանակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter