HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը Խերսոնից ռուսական զորքերի հետնահանջի մասին. «Ռուսական բանակը լուրջ խնդիրներ ունի»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Խերսոնից զորքերի դուրսբերման ռուսական հրամանատարության որոշումը կանխատեսելի էր և համընկել է նրա հետ, որ ԱՄՆ-ում ավարտվել են միջանկյալ ընտրությունները։ Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Նախևառաջ, ինձ հետաքրքիր թվաց, որ նրանք սպասում էին մինչև ընտրությունների ավարտը, որպեսզի հրապարակեն այդ որոշումը, որի մասին մենք արդեն վաղուց գիտեինք։ Եվ դա վկայում է այն մասին, որ նրանք՝ ռուսական բանակը, լուրջ խնդիրներ ունի»,- ասել է նախագահ Բայդենը։ 

ԱՄՆ առաջնորդի կարծիքով՝ Խերսոնից ռուսական զորքերի հեռանալը «ժամանակ կտա ձմեռային ժամանակահատվածի ընթացքում դիրքորոշումների վերանայման համար»։ «Դեռ պետք է տեսնել, թե արդյոք կընդունվի որոշում այն մասին, որ Ուկրաինան պատրա՞ստ է փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ»,- ասել է Բայդենը։

Լրագրողներից մեկը Բայդենին հարցրել է, թե արդյոք նա ի նկատի ունի տարածքային զիջումները, երբ խոսում է Ուկրաինայի կողմից փոխզիջման մասին։ ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ դա կախված է Կիևից։ «Ուկրաինային վերաբերող ոչ մի բան առանց Ուկրաինայի»։

«Ես ենթադրում եմ, որ համատեքստը նրանում է, թե արդյոք նրանք (ռուսական զորքերը) նահանջում են Էլ Ֆալուջայից։ Ես ի նկատի ունեմ Խերսոնը, Խերսոն քաղաքը։ Եվ նրանք՝ ռուսական ուժերը վերադառնում են գետի արևելյան կողմ։ Եվ ես ասացի, որ տեղի կունենա հետևյալը. երկու կողմերը կմաքրեն վերքերը, որոշեն, թե ինչ են անելու ձմռանը և որոշեն, թե արդյոք կգնան փոխզիջման»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռուսական զորքերի հրամանատարությանը հանձնարարել էր զորքերն ու տեխնիկան հետքաշել Խերսոնի մարզի այն հատվածից, որը գտնվում է Դնեպր գետի աջ ափին։ Նման առաջարկ Շոյգուին արել էր Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը։ Ուկրաինական իշխանությունները դրանից հետո հայտարարել էին, որ ռուսական զորքերի մեծ մասը մնում է Խերսոնում։

Meduza-ի աղբյուրները հայտարարել են, որ Կրեմլը Խերսոնի հանձնումը դիտարկում է որպես «ռազմական անհրաժեշտություն» և «բանակցությունների հրավեր»։ Աղբյուրների տվյալներով՝ ռուսական իշխանությունները ձգտում են հասնել ժամանակավոր հրադադարի, ինչը բանակին հնարավորություն կտա 2023 թվականին իրականացնել նոր լայնամասշտաբ ներխուժում։ Ուկրաինայում ավելի վաղ ասել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ բանակցությունների։

Լուսանկարը՝ Brendan Smialowski/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter