ԱԱՏՄ-ն «Սարտեքս» ընկերությունում խախտումներ է հայտնաբերել
Հոկտեմբերի 7-ին Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը «Հետքի» հրապարակման հիման վրա «Սարտեքս» ընկերության վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել։
Ըստ ԱԱՏՄ-ի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Էրիկ Աստվածատրյանի՝ ուսումնասիրություններ են իրականացվել ընկերությունում, ուսումնասիրվել են նաև աշխատողների աշխատանքային պայմանագրերը, հայտնաբերվել են խախտումներ։ Կարգադրագրով առաջադրանք է տրվել «Սարտեքս» ընկերությանը, սահմանված ժամկետում, զննման արդյունքում արձանագրված խախտումները վերացնելու համար։
Հիշեցնենք, որ «Սարտեքս» ընկերության 100-ից ավելի աշխատակիցներ հոկտեմբերի 6-ին գործադուլ են արել` պահանջով, որ արտադրամասի պետ Գևորգ Գևորգյանին ընկերության ղեկավարությունը չազատի աշխատանքից և իրենց իրավունքները չոտնահարվեն։ «Սարտեքսը» պատասխանել էր «Հետքի» հրապարակմանը՝ մասնավորապես նշելով, որ աշխատակիցների իրավունքները չեն ոտնահարվել։
Մեկնաբանել