HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը երկու անպատասխան գնդակ ընդունեց Ալբանիայի ընտրանուց

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղոմ 0։2 հաշվով պարտություն կրեց Ալբանիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Տիրանայի «Էյր Ալբանիա» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ ալաբանցիների առավելությամբ, չնայած որ երբեմն մեր ֆուտբոլիստներին էին վերահսկում խաղը։ Հայաստանի ազգային ընտրանու կազմում շատ ակտիվ էր Վահան Բիչախյանը, որը հեռահար հարվածներով պարբերաբար սպառնում էր մրցակցի դարպասին։ Դրանցից ամենավտանգավորը 25-րդ րոպեին էր, երբ Բիչախչյանի հարվածը մի փոքր շեղ ընթացավ։ Հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին, Ալբանիայի կազմից աչքի ընկավ Ջուլիանո Սկուկան։ Սա առաջին կեսի միակ գնդակն էր։ 

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց հավասար պայքարում, և երբ մեր հավաքականի ֆուտբոլիստները աստիճանաբար իրենց ձեռքն էին վերցնում նախաձեռնությունը, 61-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց Հայաստանի դարպասին, մրցակցի նկատմամբ խաղի կանոնները խախտեց Վարազդատ Հարոյանը, իսկ նշանակված 11-մետրանոցը հստակ իրացրեց Կրիստիան Ասլանին։ Երկրորդ խաղակեսում ևս մեր հավաքականի ամենավտանգավոր պահերը ստեղծեց Վահան Բիչախչյանը․ խաղակեսի միջնամասում նրա գլխով կատարած հարվածը փոքր-ինչ բարձր ստացվեց, իսկ արդեն 90-րդ րոպեին նրա հեռվից կատարած հարվածը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։ Ի վերջո, հանդիպումն ավարտվեց ալբանացիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին կրկին ընկերական խաղում Հայաստանի հավաքականը 2։2 հաշվով մարտական ոչ-ոքի խաղաց Կոսովոյի հավաքականի հետ։

Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Եվրոպայի 2024թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակներում։ 2023 թվականի մարտի 25-ին մեր հավաքականը Երևանում կընդունի Թուրքիայի ընտրանուն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter