HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դանիան և Թունիսը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում այսօր խաղադաշտ դուրս եկան D խմբում ընդգրկված Դանիայի և Թունիսի հավաքականները։ Այս խաղում թիմերից և ոչ մեկին հաջողությունը չժպտաց և հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Ամբողջ խաղն անցավ դանիացիների տարածքային և խաղային առավելությամբ, իսկ Թունիսի հավաքականի խաղացողները հույսը դրել էին արագ հակագրոհների վրա։ Հանդիպման հատկապես վերջին 20 րոպեների ընթացքում Դանիայի ճնշումը թունիսցիների դարպասին ահռելի էր, սակայն դա որևէ արդյունք չտվեց, քանի որ Թունիսի ընտրանին հաջողությամբ դիմագրավեց Դանիայի գրոհներին։

D խմբում ընդգրկված մյուս երկու հավաքականները՝ Ֆրանսիան և Ավստրալիան, այսօր ուժերը կչափեն Երևանի ժամանակով 23։00-ին։

Այսօր ավելի վաղ, C խմբում Սաուդյան Արաբիան 2։1 հաշվով անակնկալ հաղթանակ էր տարել Արգենտինայի նկատմամբ։ Այդ խմբի մյուս հանդիպումը՝ Մեքսիկա-Լեհաստան, կսկսվի 20։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter