HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ֆրանսիան ջախջախիչ հաղթանակ տարավ Ավստրալիայի նկատմամբ

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն իր մեկնարկային խաղում 4։1 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ Ավստրալիայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացեցին ավստրալացիները, 9-րդ րոպեին աչքի ընկավ Կրեյգ Գուդվինը։ 27-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 5 րոպե անց Օլիվյե Ժիրուն արդեն առաջ մղեց ֆրանսիացիներին։ Սա առաջին կեսի վերջին գոլն էր։

Երկրորդ խաղակեսի միջնամասում Ֆրանսիայի ազգային ընտրանին մեծացրեց իր առավելությունը, 68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն։ 71-րդ րոպեին կրկին Օլիվյե Ժիրուն հաշիվը խոշոր դարձրեց՝ դնելով հանդիպման վերջակետը։ Հարկ է նշել, որ սա Ֆրանսիայի հավաքականի կազմում Ժիրուի 51-րդ գոլն էր, և նա այս ցուցանիշով հավասարվեց ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Թիերի Անրիին։

Նոյեմբերի 22-ին՝ ավելի վաղ D խմբի մյուս խաղում Դանիայի և Թունիսի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter