HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ճապոնիան կամային հաղթանակ տարավ Գերմանիայի նկատմամբ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբայն փուլի շրջանակներում Ճապոնիայի ազգային հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկի՝ Գերմանիայի ընտրանու նկատմամբ։

Ամբողջ հանդիպումն անցավ Գերմանիայի հավաքականի հսկայական առավելությամբ, սակայն ստեղծած բազմաթիվ գոլային պահերը չիրացնելը գերմանացիների համար թանկ արժեցավ։ Խաղի հաշիվը բացվեց 33-րդ րոպեին, Իլկայ Գյունդողանը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու առաջ մղեց գերմանացիներին։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում ճապոնացիները մեծ անակնկալ մատուցեցին ամբողջ ֆուտբոլային աշխարհի համար։ 75-րդ րոպեին Ռիցու Դոանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 83-րդ րոպեին Տակումա Ասանոն արդեն Ճապոնիային առաջ մղեց։ Սա այս խաղի վերջին և Ճապոնիայի համար հաղթական գնդակն էր։

Գերմանիայի և Ճապոնիայի հավաքականները ընդգրկված են E խմբում։ Նրանց հետ նույն խմբում են նաև Իսպանիայի և Կոստա Ռիկայի ընտրանիները, որոնց միջև հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 20։00-ին։ 

Այսօր ավելի վաղ F խմբում Մարոկկոյի և Խորվաթիայի ազգային ընտրանիները գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել։ F խմբի մյուս հանդիպումը, որտեղ կմրցեն Կանադան ու Բելգիան, տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter