
Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի խաղացին
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր իրենց պայքարը սկսեցին նաև H խմբի թիմերը։ Առաջին խաղում Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականները գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։ Սա այս առաջնության ընթացում արդեն չորրորդ 0։0 հաշիվն էր։
Հավասար պայքարում ընթացած խաղում թիմերից և ոչ մեկին չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին։
H խմբի մյուս խաղը, որտեղ կմրցեն Պորտուգալիայի և Գանայի հավաքականները, կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Այսօր ցերեկը տեղի է ունեցել նաև G խմբի մեկ հանդիպում՝ Շվեյցարիան 1։0 հաշվով պարտության է մատնել Կամերունի ընտրանուն։ G խմբի մյուս խաղը՝ Բրազիլիա-Սերբիա, կսկսվի 23։00-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել