HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Պորտուգալիան գոլառատ խաղում պարտության մատնեց Գանային

Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր իր առաջին խաղն անցկացրեց մրցաշարի ֆավորիտներից Պորտուգալիայի հավաքականը, որը կարողացավ 3։2 հաշվով պարտության մատնել Գանայի ընտրանուն։

Ամբողջ հանդիպման ընթացքում Պորտուգալիան տարածքային և խաղային առավելություն ուներ, սակայն խաղի հաշիվը բացվեց միայն 65-րդ րոպեին․ 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս գոլի շնորհիվ Ռոնալդուն դարձավ պատմության առաջին խաղացողը, որը գոլ է խփել աշխարհի 5 տարբեր առաջնություններում։ 

73-րդ րոպեին Գանայի հավաքականի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Անդրե Այուն, սակայն գանացիների ուրախությունը կարճ տևեց, քանի որ 5 րոպե անց Ժոաո Ֆելիքսը կրկին առաջ մղեց Պորտուգալիային։ 80-րդ րոպեին էլ Ռաֆայել Լեաուն ամրապնդեց պորտուգալացիների առավելությունը՝ 3։1, սակայն գանացիները չհանձնվեցին և 89-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը, աչքի ընկավ Օսման Բուկարին։ Այնուամենայնիվ, Գանայի հավաքականին ավելին անել չհաջողվեց և խաղն ավարտվեց Պորտուգալիայի հաղթանակով։

Պորտուգալիայի և Գանայի ազգային ընտրանիների հետ նույն G խմբում ընդգրկված Ուրուգվայի և Հվ․ Կորեայի հավաքականները ավելի վաղ գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter