
Բրազիլիան վստահ հաղթանակով սկսեց աշխարհի առաջնությունը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի ազգային հավաքականը 2։0 հաշվով հաղթանակ տարավ Սերբիայի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման մեկնարկում սերբերը որոշակի դիմադրություն ցույց էին տալիս, սակայն բրազիլացիներն աստիճանաբար ամբողջ խաղը իրենց ձեռքը վերցրին և սկսեցին ահռելի ճնշում գործադրել Սերբիայի դարպասին։ Բրազիլացիներն իրենց երկու գոլերն էլ խփեցին երկրորդ խաղակեսում։ Ռիշարլիսոնը 62-րդ րոպեին նախ բացեց հանդիպման հաշիվը, ապա 73-րդ րոպեին գեղեցիկ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ ապահովելով Բրազիլիայի ընտրանու հաղթանակը։
Բրազիլիայի և Սերբիայի հետ նույն՝ G խմբում ընդգրկված Շվեյցարիայի և Կամերունի խաղում ավելի ուժեղ էին գտնվել շվեյցարացիները և հաղթել 1։0 հաշվով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել