
Տոկաևը պաշտոնապես ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը
Ղազախստանում կայացել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի երդմնակալության արարողությունը, որը երկրորդ անգամ ընտրվել է այդ երկրի նախագահի պաշտոնում։ Երդմնակալության արարողությունը կայացել է Աստանայի անկախության պալատում։
«Ղազախստանը կշարունակի իրականացնել բալանսավորված, կառուցողական արտաքին քաղաքականություն, որն ուղղված է ազգային շահերի պաշտպանությանը։ Առաջնահերթ ուշադրության կենտրոնում կլինեն փոխշահավետ համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը հարևան պետությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի եղբայրական երկրների, ինտեգրացիոն միավորումներում գործընկերների հետ»,- հայտարարել է Տոկաևը։
Վերջինիս խոսքով՝ Ղազախստանը նաև բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ի, Եվրամիության, Ասիայի երկրների, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հետ հետ բազմակողմ համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև հետաքրքրված բոլոր երկրների հետ։ Տոկաևը նշել է, որ Ղազախստանը հավատարիմ է մնում ժամանակակից միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։
«Ղազախներն իրենց ավանդույթներին հավատարիմ ժողովուրդ են։ Սուրբ Մեքքայում, Քաաբայի մոտ ի հիշատակ մեր նախնիների Ղուրան կարդալով, ես Բարձրյալին խնդրեցի միայն մեկ բանի՝ մեր երկրի բարեկեցության մասին»,- իր ելույթն ավարտել է Ղազախստանի վերընտրված նախագահը։
Համաձայն Ղազախստանի ԿԸՀ վերջնական տվյալների՝ Տոկաևը ընտրություններին հավաքել է ձայների 81,3 %-ը։ Ընտրություններին էլ մասնակցութել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 69,44 %-ը։
Այս տարվա սեպտեմբերի 1-ին Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր այս աշնանն արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին և առաջարկել նախագահական մանդատն սահմանափակել մեկ անգամ 7 տարի ժամանակահատվածով, առանց վերընտրման իրավունքի։ Սեպտեմբերի 17-ին Տոկաևը ստորագրել էր երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին օրենքը, որոնք ենթադրվում էր մայրաքաղաքի Աստանա անվան վերականգնում՝ նախկին Նուր-Սուլթանի փոխարեն։
Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել