HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն պատրաստվում է տապալել Իրանից Ռուսաստան զենքի մատակարարումները

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալին ամերիկյան Bloomberg գործակալությանը հայտնել է, որ Իրանը չի պատրաստվում վերսկսել միջուկային գործարքը, այդ իսկ պատճառով ամերիկյան իշխանությունները կենտրոնացած են այլ հարցերի վրա, այդ թվում՝ Ռուսաստան իրանական զենքի մատակարարումների տապալման։

«Իրանը հետաքրքրված չէ գործարքով, և մենք կենտրոնացած ենք այլ հարցերի վրա։ Հենց հիմա մենք կարող ենք փոխել իրավիճակը՝ փորձելով զսպել և տապալել Ռուսաստան զենքի մատակարարումները  և փորձելով աջակցել իրանական ժողովրդի հիմնարար ձգտումներին»,- ասել է դիվանագետը։

Իրանը և Ռուսաստանն ամիսներ շարունակ հերքում էին, որ ռուսական բանակը Ուկրաինայում պատերազմի ժամանակ կիրառում է իրանական արտադրության սպառազինություն։ Նոյեմբերին Իրանի իշխանություններն առաջին անգամ խոստովանել էին, որ զենք են մատակարարել Ռուսաստանին, բայց, ըստ այդ երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի, դա տեղի է ունեցել մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, իսկ Թեհրանը Մոսկվային մատակարարել է դրոնների «ոչ մեծ խմբաքանակ»։ Ուկրաինայի իշխանությունները Իրանի հայտարարությունը կեղծ էին անվանել, չնայած դրանից հետո ուկրաինական իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ էին ունեցել իրանական կողմի հետ։

Լուսանկարը՝ Iranian Army/WANA (West Asia News Agency)/Handout via REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter