HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Մանկական եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ֆրանսիան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ իր «Oh Maman» երգով։

Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում՝ Ֆրանսիան առաջին հորիզոնականում էր` 132 միավորով, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ վասատակեց 71 միավոր և ընդհանուր 203 միավորով հաղթեց երգի մրցույթում։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանը՝ հավաքելով 180 միավոր, իսկ երրորդ տեղում էր Վրաստանը՝ 161 միավորով։ 

Հայաստանի պատվիրակն այս տարի Նարեն էր՝ «Dance» երգով։

Մրցույթին մասնակցում էր 16 երկիր։ Առցանց քվեարկությունը սկսվել էր դեկտեմբերի 9-ից և ավարտվել մրցույթի մեկնարկից առաջ: Մրցույթից հետո տրվել է 15 րոպե ժամանակ՝ հնարավորություն տալով առավելագույնը 3 երկրի օգտին քվեարկել www.jesc.tv կայքում: Քվեարկությունը կատարվում էր 50/50 հարաբերակցությամբ․ հեռուստադիտողների քվեարկության արդյունքին ավելացվել են նաև ազգային ժյուրիի ձայները:

Նշենք, որ նախորդ տարի մրցույթում հաղթել էր Հայաստանի պատվիրակ Մալենան, ինչի շնորհիվ այս տարի մրցույթն անցկացվեց Հայստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter