
Ժամը 16։30-ի դրությամբ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ
Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք, որ իրավիճակը լարված է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին։ Քաղաքացիական հագուստով մի քանի հարյուր ադրբեջանցիներ Շուշիի հատվածում արդեն հինգերորդ օրը փակել են ճանապարհը՝ Արցախի բնակչության պահելով շրջափակման մեջ։
Վերջիններիս փոխանցմամբ՝ նրանք, իբր, բողոքում են «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնական պաշարների ապօրինի օգտահանման դեմ»։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ, սակայն վերջինս անտեսում է նրանց պահանջը։ Ռուսական ուժերը նաև հատուկ տեխնիկա են բերել Շուշիի մոտ և տեղադրել մոդուլային զորանոցներ։
Ադրբեջանը խափանել էր նաև Արցախի գազամատակարարումը, սակայն այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ վերականգնվել է։
Մեկնաբանել