HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ կարձակվի

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանը։

«Էրիկն ազատ կարձակվի»,- գրել է նա։

Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ:

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ 

Թե՛ Արուսյակ Ալեքսանյանը, թե՛ Էրիկ Ալեքսանյանը չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter