HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը կնշանակվի փոխվարչապետ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կնշանակվի փոխվարչապետ։ Այդ մասին այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում եմ նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»,- ասել է նա։

Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Համբարձում Մաթեւոսյանի ազատումից հետո, որի պատճառների մասին պաշտոնապես ոչինչ չասվեց։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter