
Բացե՛լ «կյանքի ճանապարհը»․ երթ Արցախի համար (լուսանկարներ)
«Հանուն Արցախի կյանքի ճանապարհի» կարգախոսով երիտասարդ արվեստագետները երթ էին կազմակերպել Ազատության հրապարակից դեպի ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանության շենքեր, այնուհետև՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։
Երթի մասնակիցները միջազգային դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ պահանջում էին ապաշրջափակել Արցախի «կյանքի ճանապարհը»։
«Արդեն ութ օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը՝ ներառյալ 30 հազար երեխա, գտնվում է շրջափակման մեջ։
Դադարեցվել է սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Հայաստան՝ վիրահատությունների համար։ Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին»,- նշվում է նախաձեռնության ֆեյսբուքյան միջոցառման տեքստում։
Երթի ավարտից հետո ՄԱԿ Անվտանգության խորհրդում սկսվեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկումը։
Մեկնաբանել