HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջափակված Արցախում ծնվել է 26 երեխա

Այն ընթացքում, երբ Արցախը Ադրբեջանի կողմից շրջափակվել է, Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 26 երեխա՝ 13 աղջիկ և 13 տղա։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Արցախի 120 հազարանոց բնակչությունը շրջափակման մեջ է։ 1100 արցախցի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: 

Արցախում 21 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից մեկը երեխա է։ Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ: Երկուշաբթի օրը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդերից մեկը մահացավ։

Նշենք նաև, որ Արցախից սրտային պաթոլոգիայով բուժառուներից մեկին դեկտեմբերի 19-ին հնարավոր է եղել Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային չեն կարողանում տեղափոխել։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter