HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան ազատագրել է փետրվարի 24-ից հետո Ռուսաստանի բռնազավթած տարածքների 40 %-ը․ ԶՈւ գլխավոր հրամանատար

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ամփոփել է 2022 թվականի արդյունքները։ Նա հայտնել է, որ պատերազմի 10 ամսվա ընթացքում Ուկրաինան կարողացել է ազատագրել իր տարածքի 28 %-ը, որը Ռուսաստանը բռնազավթել էր լայնամասշտաբ ներխուժումից առաջ և հետո, այսինքն ներառյալ Ղրիմը և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների տարածքները։

Զալուժնիի խոսքով՝ վերջին ամիսներին Ուկրաինայի զինված ուժերը ազատագրել են Ուկրաինայի մոտ 40 000 կիլոմետր տարածք, այսինքն այն տարածքի 40 %-ը, որը Ռուսաստանը բռնազավթել է 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։ Ներկայում ցամաքում ռազմաճակատը ձգվում է գրեթե 4000 կիլոմետր, իսկ ակտիվ մարտական գործողություններն ընթանում են 1500 կիլոմետր հատվածում։

Լուսանկարը՝ DIMITAR DILKOFF/AFP VIA GETTY IMAGES

Բացի այդ, ուկրաինացի զինվորականը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է պատերազմի ընթացքում մարտական գործողությունների գոտիներից իրականացնել ավելի քան 600 000 խաղաղ բնակչի տարհանում, ինչպես նաև տեղափոխել և բաշխել շուրջ երկու միլիոն տոննա մարդասիրական բեռ։

Զալուժնին նաև նշել է, որ 2022 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը մաքրել են ավելի քան 1300 հեկտար ականապատ տարածք, ինչպես նաև ոչնչացրել 41 000 պայթյունավտանգ սարք։

Այս տարվա ամռան վերջին և աշնան սկզբում Ուկրաինայի զինուժն անցավ ակտիվ հակահարձակման, որի հետևանքով իր վերահսկողության տակ վերադարձրեց մի շարք խոշոր քաղաքներ ու տարածքներ, որոնք գրավվել էին փետրվարի 24-ից հետո։

Մասնավորապես, սեպտեմբերին Ուկրաինայի զինված ուժերը գրեթե ամբողջությամբ ազատագրեցին Խարկովի մարզը, իսկ նոյեմբերին ուկրաինացի զինվորականները մտան Խերսոն քաղաք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter