
Արցախի գազամատակարարումը կրկին դադարեցվել է
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ադրբեջանը կրկին «արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից»։
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00-ի դրությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022-ին երկու անգամ, վթարի պատրվակով, փակել է Արցախի գազատարի փականը՝ մարտին եւ դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո, 75 ժամ բնակչությանը թողնելով առանց գազի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել