HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանն Իսրայելին մեղադրել է իր տարածքի վրա անօդաչուներով հարձակման մեջ

Իրան Իսրայելին մեղադրել է Սպահանում ռազմական օբյեկտի վրա անօդաչուներով հարձակման մեջ։ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է՝ ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Իսրայելը պատասխանատվություն է կրում ագրեսիայի այդ փորձի մեջ»։

Հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան նահանգի տարածքում գտնվող սպառազինության արտադրության գործարանը ենթարկվել էր անօդաչուների հարձակման։ Անօդաչուների երկու այլ խումբ էլ հարձակում էր գործել Արևելյան Ադրբեջան նահանգի տարածքում գտնվող շարժիչային յուղերի արտադրության խոշոր գործարանի ու Իրանի արևմուտքում գտնվող Դիզֆուլ քաղաքի ավիաբազայի վրա։

Համարվում է, որ այդ օբյեկտները թիրախ էին դարձել, քանի որ կապ ունեն հրթիռների արտադրության հետ։

Իրանը պնդում է, որ հարվածների հետևանքով ստացված վնասները չնչին են եղել։ Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով արևմտյան հատուկ ծառայություններին, հայտնել էին, որ բոլոր անօդաչուները հասել են իրենց թիրախներին։ Տեղի ունեցածը Իսրայելը որևէ կերպ չի մեկնաբանում, չի հերքում և չի էլ հաստատում, որ ինքն է կանգնած հարձակման հետևում։ Սակայն Իրանում վստահ են, որ անօդաչուները թռել են հենց Իսրայելի տարածքից։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրն իրեն իրավունք է վերապահում հաստատակամորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի կամ Իսրայելի անիրավաչափ գործողության։

Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակ է ուղարկել, որտեղ ռազմական գործարանին անօդաչուի հարվածն անվանել է Իսրայելի կողմից «ահաբեկչական հարձակման փորձ»՝ չնշելով, թե ինչ ապացույցներ ունեն իրենք։

Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով անանուն պաշտոնյաներին, գրում էին, որ անօդաչուներով հարձակման հետևում կանգնած է Իսրայելը։ Եթե դա հաստատվի, ապա սա կդառնա Իրանի ռազմական օբյեկտների դեմ նմանատիպ հարձակման առաջին դեպքը, որն իրականացվել է Իսրայելի նոր կառավարության կողմից։

Լուսանկարը՝ David Silverman/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter