HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պենտագոնը չինական ևս մեկ օդապարիկ է հայտնաբերել Լատինական Ամերիկայում

Պենտագոնում հայտարարել են, որ չինական ևս մեկ հետախուզական օդապարիկ այս պահին գտնվում է Լատինական Ամերիկայի տարածքում։ Այդ մասին CNN-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերը։

«Մենք տեղեկություններ ենք ստանում օդապարիկի մասին, որը թռչում է Լատինական Ամերիկայի վրայով։ Մեր գնահատմամբ՝ դա չինական հետախուզական ևս մեկ օդապարիկ է»,- ասել է նա։ 

Անհայտ է, թե կոնկրետ որտեղ է հիմա գտնվում օդապարիկը, սակայն CNN-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, գրում է, որ այն չի մոտենում ԱՄՆ-ին։

Նախօրեին Պենտագոնը հայտարարել էր ԱՄՆ հյուսիսային հատվածում չինական հետախուզական օդապարիկի հայտնաբերման մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ այն ուղարկվել էր չինական կառավարության կողմից հետախուզական տվյալների հավաքման նպատակով։

ԱՄՆ պետքարտուղարությունում իրավիճակն անվանել էին ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում։ Դրա պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անորոշ ժամկետով հետաձգել է իր այցը Չինաստան։

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն սրվել էին անցած տարվա ամռանը Թայվան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի պատճառով։ Չինաստանի ԱԳՆ-ն վճռական բողոք էր արտահայտել և հայտարարել, որ դա խախտում է «մեկ Չինաստանի» քաղաքականության սկզբունքը։ ԱՄՆ-ում ընդգծում են, որ Թայվան Փելոսիի այցը չի հակասում Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը։

Լուսանկարը՝ nbcnews.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter