HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մալաթիա» տոնավաճառին թույլատրվել է վերսկսել աշխատանքը

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ «Մալաթիա» տոնավաճառում իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ վերացվել են այն խնդրահարույց խախտումները, որոնց պատճառով որոշվել էր փակել տոնավաճառը։

«Կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայում տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։

Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայում վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացրել թույլատրել «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության հետագա գործունեությունը, ինչպես նաև արձակել նոր կարգադրագիր՝ դեռևս չվերացված խախտումների վերաբերյալ՝ դրա համար սահմանելով հստակ ժամանակացույց»,- նշված է Տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառը դադարեցրել էր գործունեությունը։ ՔՏՀԱ տեսչական մարմինը տոնավաճառում հակահրդեհային կանոնների խախտումներ էր հայտնաբերել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter