HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրյուսելը պատմական է անվանում Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա

Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցը պատմական է։ Այդ մասին եվրոպացի գործիչը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Սա պատմական այց է այն բանից հետո, երբ Հայաստանը որոշում կայացրեց աջակցել կարիքի մեջ գտնվող հարևանին: Հուսանք, որ հայ-թուրքական հարաբերություններում սպասվող զարգացումների նախանշան կլինի»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կլաարը։

Հիշեցնենք, որ այսօր Անկարա է այցելել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Այնուհետև, տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Սա արտաքին գործերի նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա։ 2022 թվականի մարտին Անթալիայում նա մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 

Լուսանկարը՝ abkhazworld.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter