HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Օհանով 36 հասցեում կոյուղաջրերը լցվել են շենքի նկուղ և խառնվել խմելու ջրին

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանով 36 հասցեում վնասվել են խմելու ջրի խողովակները, ինչի հետևանքով կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին։ Շենքի առաջին հարկի բնակարաններից գարշահոտ է գալիս։

«Հետքի» խմբագրություն դիմած Օհանով 36 հասցեի բնակիչ Ժիրայր Զիրոյանը պատմեց, որ առաջին անգամը չէ, երբ նկուղ կոյուղաջրեր են լցվում։ Պարբերաբար դիմում են շենքը սպասարկող համատիրություն, «Վեոլիա Ջուր», բայց՝ ապարդյուն։

7-րդ օրն է՝ բնակիչները սպասում են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներին։ Ըստ Ժիրայրի՝ վերջիններս ասել են, որ չեն կարող արտահերթ սպասարկել։ Վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում կվերանորոգեն նաև այդ շենքի խողովակները։

«Երեխաները փորլուծություն ունեն, գարշահոտ է գալիս, էլ չգիտենք ում դիմենք, ինչ անենք։ Ամենակարևորը՝ այս ամենը լցվում է խմելու ջրի հետ, պատկերացնու՞մ եք՝ ինչ վիճակ է։ Մեզ ասում են՝ հասկանում ենք, պատկերացնում ենք, բայց սպասե՛ք, կվերանորոգեն։ Սա առաջին դեպքը չէ, քանի օր է՝ ծորակից ջուր չենք խմում, եռացնում-հովացնում ենք նոր, որ աղիքային վարակներ չստանանք»,- պատմում է Ժիրայը։

Մանրամասները՝ Ժիրայր Զիրոյանի նկարահանած տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter