HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրապետության նախագահը բողոքարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի օգտին կայացված վճիռը

Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության ներման և քաղաքացիության բաժնի պետի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանի օգտին կայացված վճռի դեմ: Նախագահը պահանջում է բեկանել վճիռը և ամբողջությամբ մերժել հայցը կամ գործն ուղարկել նոր քննության:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Հակոբյանը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԲԴԽ-ի որոշումը, որով ընդունվել է Հանրապետության նախագահի առարկությունը՝ իրեն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Զարիկյանի, անվավեր է ճանաչել ԲԴԽ որոշումը՝ պարտավորեցնելով ԲԴԽ նախագահին դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել Ռուզաննա Հակոբյանին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին հայտարարությունը:

Ռուզաննա Հակոբյանի դիրքորոշումն այն է, որ Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի ընդունել իրեն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ հրամանագիրը և առաջարկությունը առարկություններով չի վերադարձրել ԲԴԽ: Արդյունքում իրեն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտել իրավունքի ուժով, ինչի մասին ԲԴԽ նախագահը պետք է հայտարարություն հրապարակի դատական իշխանության պաշտոնական կայքում:

Վարչական դատարանը գտել է, որ էլեկտրոնային համակարգի քաղվածքով չի հաստատվում, որ ԲԴԽ-ն եռօրյա ժամկետում հետ է ստացել առարկությունը: Մասնավորապես, նշված քաղվածքից պարզ չէ, թե ինչ փաստաթուղթ է (փաստաթղթեր են) ստացվել էլեկտրոնային եղանակով Հանրապետության նախագահից:

Բողոքի քննության նիստը նշանակվել է մարտի 14-ին:

Լուսանկարում՝ Ռուզաննա Հակոբյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter