HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՊՆ-ն ևս մեկ վարժական հավաք կանցկացնի, որին կներգրավվի 2648 պահեստազորային

Պաշտպանության նախարարությունը մտադիր է 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ն անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 2648 քաղաքացու։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Հավաքներին ներգրավելիք 2684 քաղաքացուց 2364-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։

Հիշեցնենք, որ 2023թ․ ընթացքում սա կլինի պաշտպանության նախարարության հայտարարած երրորդ վարժական հավաք։ Առաջինը (3281 պահեստազորային) անցկացվելու է մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը։ Երկրորդ վարժական հավաքների նախագիծը պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր փետրվարի 20-ին, ըստ որի՝ վարժական հավաքներ են տեղի ունենալու ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ 953 պահեստազորայինի ներգրավմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter