HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա։ Նա բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը կկայանա տեղի ժամանակով 16:30-ին (Երևանի ժամանակով՝ 17:30-ին)։ Դա կլինի դեմ առ դեմ հանդիպում, որը կշարունակվի ոչ պաշտոնական ճաշի շուրջ։

Ռուս-չինական պաշտոնական բանակցությունները նախատեսված են մարտի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին։

Երկկողմ հարցերից զատ, Ռուսաստանի ու Չինաստանի առաջնորդները կքննարկեն Ուկրաինայում խաղաղության կարգավորման նախագիծը, որն առաջարկվել է Պեկինում։ «Այսպես, թե այնպես թեմաները, որոնք արծարծվում են այդ նախագծում, իհարկե անխուսափելիորեն շոշափվելու են Ուկրաինայի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում։ Անկասկած, Ուկրաինան կլինի օրակարգում, կարելի է վստահորեն ենթադրել, որ այդ թեման հաստատ կարծածվի։ Սակայն այստեղ, իհարկե, նախագահ Պուտինի կողմից կտրվեն սպառիչ պարզաբանումներ այնպես, որ նախագահ Սին կարողանա, ինչպես ասում են առաջին ձեռքից, ստանալ ռուսական կողմից ընթացիկ իրավիճակի վերաբերյալ պատկերացում»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի օրը, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել էր Ուկրաինայում խաղաղության իր բանաձևը։ 12 կետից բաղկացած նախագծում Չինաստանն առաջարկում էր Ուկրաինայում կրակի դադարեցում, խաղաղության բանակցությունների մեկնարկ, բոլոր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և միակողմանի պատժամիջոցների դադարեցում։

Սի Ծինփինի Մոսկվա այցից մի քանի օր առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել։ Մեղադրող կողմի վարկածով՝ Ռուսաստանի նախագահն անձամբ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի բռնազավթված տարածքներից Ռուսաստան երեխաների բռնի տեղահանման համար։

Լուսանկարը՝ Sergei Ilnitsky/Pool via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter