HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշի գյուղից տեղահանված ընտանիքը գիշերել է մեքենայում․ նրանք գնալու տեղ չունեն

12 ամյա Մարիամ Գրիգորյանը ցույց է տալիս մեքենան, որում նախորդ գիշեր քնել են 8 հոգով ու պատմում, որ սեպտեմբերի 20-ին հոր  ՈՒԱԶ մակնիշի մեքենայով իրենց 8 հոգանոց ընտանիքը դուրս է եկել Մարտունու շրջանի Գիշի գյուղից ու միայն երեկ՝ սեպտեմբերի 29-ին հասել Գորիս։ 5 օր մնացել են Ստեփանակերտում, ապա շարժվել դեպի Հայաստան։ Երեկ Գորիս հասնելուց ու դրամատիկական թատրոնի շենքում գրանցվելուց հետո ստիպված են եղել մեքենայում գիշերել, քանի որ գնալու տեղ չեն ունեցել։ 

Գրիգորյանների ընտանիքին հանդիպեցինք Գորիսի դրամատիկական թատրոնի մերձակայքում, ընտանիքի կրտսեր որդին՝ 2 ամյա Հայկը մեքենայի պատուհանից դուրս էր նայում։

Սամվել Գրիգորյանը՝ երեխաների հորեղբայրը պատմեց, որ եղբոր կինը՝ Գայանեն առողջական խնդիրներ ուներ, Արարատը՝ եղբայրը տարել էր հիվանդանոց։ Բժշկական կենտրոնում էին նաև Արարատի ու Սամվելի ծնողները։  6 երեխաները մնացել էին հորեղբոր խնամքին։ 

Սամվելը Գրիգորյանը պատմեց, որ գրանցվելուց հետո ասել են, որ ցանկանում են Լոռու մարզ գնալ, բայց նրանց ասել են, որ դեռ հարմար տեղ չկա, որտեղ կարող է ընտանիքը տեղավորվել։

Գիշի գյուղում Սամվել Գրիգորյանն ապրում էր ծնողների հետ, Գայանեն ու  Արաարտը երեխաների հետ նրանց հարևանությամբ։ Հիմա ընտանիքը գնալու տեղ չունի։ Այս գիշեր էլ ստիպված կլինեն գիշերել մեքենայում։

Մեկնաբանություններ (1)

Անի
Կոնվերս բանկը գազոնի վրա կառուցված, և Հովհաննիսյան 24/2 շենքի առաջին հարկը խանութ դարձված չկա ցուցակում)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter