HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Լուսառատում պատմամշակութային արգելոց կստեղծվի

Արարատի մարզի Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրում կստեղծվի «Արտաշատ Մայրաքաղաք» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոց:

Դրա հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին՝ արգելոցի ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո ու զբոսաշրջիկներից ստացված միջոցներով։

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ պատմամշակութային արգելոցի ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: 

Արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին:

Հիշեցնենք, որ «Հետքը» հոդված էր հրապարակել Լուսառատում համայնքի սեփականություն համարվող հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային հողերը հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության փոխելու մասին։

«Հետքի» հրապարակումից հետո ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել էր, որ պատմական հողերի կատեգորիայի փոփոխման որոշումը կվերանայվի։ 

Կառավարության որոշմամբ՝ արգելոցը կապահովի հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցի ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter